Վստահ եմ՝ ՄԻԵԴ-ում հաջողություններ ենք գրանցելու․ փաստաբան
Վստահ եմ, որ ՄԻԵԴ-ում հաջողություններ ենք գրանցելու, որովհետև խախտումներն ակնհայտ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի պաշտպանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։
«Բոլորն էլ հասկանում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում՝ խոսքով կատարված արարքի համար։ 63 տարեկան է, արքեպիսկոպոս է, և մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները դրսում են կամ տնային կալանքի ներքո են գտնվում։ Այս տարբերակված մոտեցումը շատ ակնառու է։ Կարծում եմ, որ այսօր դատական համակարգը հասկանում է, որ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու կամ միջազգային կառույցների կողմից այս ճչացող խախտումներն իրենց դեմ են ուղղվելու»,- ասաց նա։
Բացի այդ, Միքայել Սրբազանը արքեպիսկոպոս է, ծեսերից մեկուսացնելը ևս պատժի տարրեր է պարունակում, կան նախադեպեր, որ տնային կալանքում գտնվող անձին թույլ են տրվել կիրակի օրերը մասնակցել մոտակա եկեղեցում պատարագներին։
Ըստ փաստաբանի՝ Սրբազանի խափանման միջոցի փոփոխությունը հանրային, միջազգային կառույցների ճնշման արդյունք է։


