չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Վրաերթի ենթարկված 69-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Վրաերթի ենթարկված 69-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Փետրվարի 7-ին Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Փետրվարի 8-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 69-ամյա Ապետնակ Սարկիսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: