հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը  վերդիկտով արդարացվել է, հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ քննվել է նրա վերաբերյալ քրեական գործը։

Գլխավոր դատախազությունից այս որոշման վերաբերյալ հայտնել են. «Կայացված դատական ակտի վերաբերյալ, այն ստանալուց հետո, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (երկու դրվագ) հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։

 

  • Կիսվել: