կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վիճաբանություն և կրակոցներ Նորաշեն թաղամասում

Վիճաբանություն և կրակոցներ Նորաշեն թաղամասում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մոտ վիճաբանում են, նաև կրակոցի ձայն է լսվել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ի սահմաններում թաղամասի չորս բնակիչ վիճաբանել են, իսկ նրանցից մեկը գազային ատրճանակից 2 անգամ կրակել է: Վիճաբանության մասնակիցներից մեկն ու ատրճանակից կրակողը բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Ատրճանակը հայտնաբերվել և առգրավվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: