երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՎԵՏՕ-ի ղեկավարին հարցաքննել են սպանության սպառնալիքի վերաբերյալ

ՎԵՏՕ-ի ղեկավարին հարցաքննել են սպանության սպառնալիքի վերաբերյալ

Այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարին հրավիրել էին Արաբկիրի քննչական բաժին: Մալյանը բաժին գնացել էր տորթով, ծաղիկներով, քանի որ սա նրա հոբելյանական 100-րդ այցն էր իրավապահներին, գրում է Analitik.am-ը:

Ավելի վաղ «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը նաև խոստացել էր իր հեղինակած «Սոդոմի փիառ» գիրքը նվիրել նրան, ում «շնորհիվ» ինքն այսօր հրավիրվել է բաժին՝ նշելով, որ չգիտի, թե ինչի համար են իրեն հրավիրել: Գրքի հասցեատերը ակտիվիստ Լարա Ահարոնյանն է:

Analitik.am-ին հայտնի է դարձել, որ Նարեկ Մալյանին քննչական կոմիտե կանչել էին հարցաքննության, քանի որ  Լարա Ահարոնյանը հաղորդում է տվել Մալյանի դեմ առ այն, որ սպանության սպառնալիք է հնչեցվել:

Ահարոնյանը Մալյանին մեղադրում է իր հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու մեջ:

  • Կիսվել: