հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վեթինգի գործընթացը պետք է սկսել հենց ինձնից, բայց թե ինչպես է մեկնարկելու այն, բարդ է ասել. ԲԴԽ նախագահ

Վեթինգի գործընթացը պետք է սկսել հենց ինձնից, բայց թե ինչպես է մեկնարկելու այն, բարդ է ասել. ԲԴԽ նախագահ

Վեթինգի գործընթացը պետք է սկսել հենց ինձնից, բայց թե ինչպես է մեկնարկելու այն, բարդ է ասել, բայց մոտ ժամանակերս դա լինելու է: Այս մասին այսօր ասուլիսում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։«Հաշվի առնելով, որ 5 դատավոր ընտրվում է դատավորների ժողովի կողմից, ապա այդ 2 մարմինների կողմից ընտրված դատավորները բալանսավորվում են, չեմ կարող ասել, որ այժմ ԲԴԽ-ն իշխանության համար ցանկալի է։ Միանշանակ, այստեղ կա կառուցողական մոտեցում»,-ասաց Վարդազարյանը։

Խոսելով դատարանների շրջափակման մասին՝ Վարդազարյանն ասաց, որ դատարանը շրջափակել երևույթն իր համար անթույլատրելի է։ «Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով որոշում կայացնել»,-նշեց Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է դատական համակարգի վրա ճնշումներին, Վարդազարյանն ասաց.

«Ոչ թե ճնշում է իրականացվում, այլ պարզապես փորձ է ճնշել։ Մեր հասարակությունը երկու թևի է բաժանվել։ Քոչարյանի ինչպես պաշտպանները, այնպես էլ հակառակորդները պարզապես փորձում են ճնշել։ Դատավորները շատ ժամանակ այդ պահին փակ դռների ետևում չեն էլ իմանում՝ ինչ է կատարվում բակում, նրանք իմանում են միայն երեկոյան՝ մամուլից»։

  • Կիսվել: