երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
«Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

«Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00․27-ին, ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի:

 Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից):

Կատարվում է նախաքննություն:

ՔԿ-ից նաև հավելեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ:

Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու ագելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

  • Կիսվել: