հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Կոտայքի մարզպետի բողոքը

Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Կոտայքի մարզպետի բողոքը

2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:
 

Նշված որոշման դեմ բողոք եմ ներկայացրել ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարան:

 

ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ»,-գրում է նա։

  • Կիսվել: