հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերաքննիչ դատարանը մերժել է Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը. փաստաբան

Վերաքննիչ դատարանը մերժել է Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը. փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, վստահորդիս` Միհրան Տարոնի Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը այսօր մերժվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Դատարանը ի թիվս այլ, բազմաթիվ խախտումների (հիմնավոր կասկածի բացակայություն, ձերբակալումը բացառող իմպերատիվ հանգամանք) արձանագրել է նաև որ, Մ.Հակոբյանի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված իրավունքների նկատմամբ միջամտությունը եղել է ոչ իրավաչափ։

Նշված որոշման յուրահատկությունը կայանում է նաև նրանում որ այն կարող է կանխորոշիչ դեր ունենալ նաև ողջ քրեական գործի լուծման համար...

Նախագահող դատավոր, պարոն Ա.Վարդանյան»,- գրել է Շխիմյանը:

Հիշեցնենք, որ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ:

  • Կիսվել: