ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: