ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վեդիում սեռական բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել

Վեդիում սեռական բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը՝ Թովմաս Թովամսյանն, այս պահին ազատ է արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ձերբակալման 72 ժամը լրանալով՝ Թովմասը, ուղիղ ժամը 15:30-ին ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից։ 

«Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ։ Դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Եթե չկա մեղադրանք, չի կարող լինել խափանման միջոցի հարց։ Վարույթը շարունակվելու է, բայց այս պահին խափանման միջոցի հարց չկա»,- ասաց Ռ. Մելիքյանը։ 

Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ երկու հոդվածով է վարույթ հարուցվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն,  ենթադրյալ դանակահարության դեպք սեռական ոտնձգություն կատարած անձի նկատմամբ։  

  • Կիսվել: