հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վեդիում մшնկшպղծnւթյան դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել

Վեդիում մшնկшպղծnւթյան դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել: 

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,-լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քննչական կոմիտեից էլ նշել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել, որոնցի մեկը կալանավորվել է։ 

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից  հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

  • Կիսվել: