Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվեցին երկու ամսով
«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։ Այս մասին տեղեկացրել են նրանց փաստաբանները։
Նշվում է, որ դատարանի որոշումը սահմանված կարգով կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»


