երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մնաւոկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի   301-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։
 

Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուի՝ փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»: 

  • Կիսվել: