երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Մտել են տուն, վնասել գույք, իրեր լցրել պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել. բացահայտում

Մտել են տուն, վնասել գույք, իրեր լցրել պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել. բացահայտում

Հուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկաններն ու Համայնքային ոստիկանության Եղգնաձորի բաժնի նրանց գործընկերները պարզել են, որ արարքը կատարել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը՝ հուլիսի 24-ին։

Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

 

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: