երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Վարորդը եղել է ոչ սթափ. նա 20 հազար դրամանոցը դրել է պարեկների մեքենայի նստատեղին եւ ձերբակալվել կաշառք տալու հիմքով

Վարորդը եղել է ոչ սթափ. նա 20 հազար դրամանոցը դրել է պարեկների մեքենայի նստատեղին եւ ձերբակալվել կաշառք տալու հիմքով

ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 23.15-ին, Թամանցիների փողոցում ծառայության ժամանակ ծխախոտային արտադրատեսակից օգտվելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարչական արձանագրություն կազմելու ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Արձանագրություն կազմելու ընթացքում 45-ամյա վարորդը, բացելով պարեկային ավտոմեքենայի դուռը, նստելատեղին է դրել 20 000 դրամ արժողությամբ թղթադրամ, ինչից հետո պարեկները կաշառք տալու հիմքով նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: