երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վարորդական իրավունքը կորցնողները ստիպված կլինեն նոր քննություն հանձնել. հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

Վարորդական իրավունքը կորցնողները ստիպված կլինեն նոր քննություն հանձնել. հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

Այսօր Ազգային ժողովում միաձայն (102 կողմ) հաստատվեց Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքների` ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։

ՀՀ քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները ՃԵԿ խախտում անող վարորդներին պատժելու նոր մեխանիզմ են սահմանում, այսպես կոչված` բալային համակարգ։

Նոր իրավակարգավորումներով վարորդին վարորդական իրավունք ստանալու պահին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։

 

 

  • Կիսվել: