հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձածների մեքենաներում զենք-զինամթերք են հայտնաբերել

Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձածների մեքենաներում զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։ 

  • Կիսվել: