շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Վարդենիսի համայնքային ոստիկաններիը թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Վարդենիսի համայնքային ոստիկաններիը թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվեցին նաև ոստիկանների մյուս կասկածները։
 
Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է, տանն էլ ունի զնեք-զինամթերք և աճեցնում է կանեփ։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
 
Նույն օրը Դարանակ գյուղի 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի երկու հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։
 
Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: