Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով: Այս մասին հայտնում են Ղուկասյանի գրասենյակից:
Նշենք, որ խափանման միջոցի հարցի քննությունը մեկնարկել էր այսօր առավոտյան ժամը 09:00-ին:
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)»,- հայտնեցին ՔԿ–ից:
Հիշեցնենք, որ երեկ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին շորթման մեղադրանքով:


