չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամ գրավը

Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամ գրավը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այսօր որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը և  նրա նկատմամբ  կիրառել գրավը՝ 5 մլն դրամի չափով։ 

Նշենք, որ այսօր գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, ինչպես նաև՝ Սաշա Զաքարյանը, Արմեն Մաթևոսյանը։ 

Քրեական գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։

  • Կիսվել: