երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վարչապետը շատ լավ գիտեր, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, բայց ինչ ասել է՝ լավ է արել. Գալյան

Վարչապետը շատ լավ գիտեր, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, բայց ինչ ասել է՝ լավ է արել. Գալյան

Իսկ հիշու՞մ եք, այդ ասելուց առաջ վարչապետը քանի անգամ ասաց, որ ես վարչապետն եմ և այդ հարցը վարչապետի տիրույթում չէ։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երեկ Դիլիջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում իր լիազորություններից դուրս ցուցում տվեց, ասելով՝ այս մարդու աղջկան  չնշանակեք մանկապարտեզի տնօրեն։

«Ես այնտեղ եմ եղել, տվյալ քաղաքացին ասաց՝ դե որ այսպես անեք, այս համայնքում ձեզ համար լավ կլինի և այլն։ Այսինքն եկել էր անձնական հարց լուծելու և մի քանի անգամ կրկնելուց հետո, որ դա վարչապետի իրավասությանը չի վերաբերում, վարչապետը ուղղակի ասաց, դե որ այդպես է, արգելում եմ, չնշանակեք»,–ասաց նա։

Գալյանը հավելեց, որ վարչապետը շատ լավ գիտեր, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում. ««Նա 3-4 անգամ նույն բանը ասաց, և եթե գալիս է քաղաքացին և ասում, որ սա արեք և մի բան էլ լավ կլինի ձեր վիճակը, օրինակ, ինչ-որ մի համայնքում, ապա, կներեք, այլ բան չէր մնում վարչապետին, քան ասել այն, ինչ որ ասաց և շատ լավ արեց, որ այդպես ասաց»։

Հարցին՝ լիազորությունները չարաշահելու համար վարչապետը ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի, Գալյանն արձագանքեց. «Ի՞նչ լիազորություններ չարաշահելու մասին է խոսքը։ Նախ, այդ կոնկրետ դեպքով, եթե չեմ սխալվում, կար այլ ժամանակավոր պաշտոնակատար, այսինքն համայնքը իր լիազորությունները իրականացրել էր, նշանակել էր ինչ-որ թեկնածու։ Իրականում շատ ենք մանրանում այս հարցի շուրջ, բայց ամեն դեպքում, ասեմ. լիազորությունների չարաշահումը ենթադրում է որպես արարք հետևանքի առկայություն։ Այսինքն հետևանքն ինչպիսի՞ն է եղել, և դա պետք է էական վնասի տեսք ունենա։ Եթե դուք կգտնեք էական վնաս այդ արարքում և ոչ թե կմեկնաբանեք դա ի օգուտ և համայնքին, և հանրությանը, և բոլորին, կխնդրեմ հաղորդում ներկայացնել»։

  • Կիսվել: