չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Վարչապետը հորդորում է չստիպել հյուրերին մի քանի օրվա խոզի բուդ, սալատ, տոլմա ուտել

Վարչապետը հորդորում է չստիպել հյուրերին մի քանի օրվա խոզի բուդ, սալատ, տոլմա ուտել

Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային, տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա, քանի որ տոլման և ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Այս մասին այսօր կառավարության տարվա վեջին նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ես մի բան ասեմ, որը ենթադրում եմ, որ մեծ աղմուկ կբարձրացնի: Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային, տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա, քանի որ տոլման և ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մեկ օրում պատրաստել 5 օրվա ուտելիք, դա վատ է, վնասակար:»,- ընդգծեց վարչապետը։

Նրա հորդորեց չստիպել հարազատներին, հյուրերին ստիպել մի քանի օրվա խոզի բուդ, սալատ, տոլմա ուտել . «Պատրաստեք այնքան, ինչքան ռեալ է ուտել: Եվ ընդհանրապես պետք չէ տոնական օրերին անցակցնել սննդի դեպրեսիվ սեղանի շուրջ»,- շեշտեց նա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց, թե շատ ուրախ է, որ մշակութայի կյանքը կակտիվանա և քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ կունենան սեղանի շուրջ անցկացնելու, անհարկի շատ սնունդ ընդունելու համար:

Թորոսյանը կարևորեց առողջ սնվելը՝ հայտարարելով, որ տոնական օրերին սննդային ու ալկոհոլային թունավորումներ են լինում. «Կոչ եմ անում ալկոհոլի չարաշահում թույլ չտալ: Բացի թունավորումից, դա նաև վթարների է հանգեցնում»:

Նախարարը կոչ արեց նաև ծնողներին պայթուցիկներ չգնել երեխաների համար, քանի որ այն հաճախ դժբախտ դեպքերի է հանգեցնում:

  • Կիսվել: