հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։

Նա լրագրողներին հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 307.4-րդ հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։ Նա հայտնեց, որ իրեն մեղադրանք չի առաջադրվել, հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Անդրադառնալով լրագրողների հարցին՝ ի՞նչ պետք է աներ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վիճակից խուսափելու համար, Վանեցյանն ասաց. ՛՛Ի սկզբանե պետք է արվեր ամեն ինչ, որ չլիներ այս պատերազմը։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ եւ ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասնելու եք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ։ Եթե պարգեւավճարներ բաժանելու փոխարեն, ՍՈւ-30 կործանիչներ անիմաստ գնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետներին եւ գներ օդը պաշտպանող զենք-զինամթերք եւ ճիշտ կառավարեր բանակը, այլ ոչ թե կառավարեր զուտ պոպուլիզմի տարրեր օգտագործելով, մենք այսօր չէինք ունենա այս պատերազմը կամ պատրաստ կլինեինք պատերազմի՛՛։

Ըստ Վանեցյանի խոսքով՝ արցախյան հիմնահարցի լուծումն անգամ ադրբեջանական կողմը երբեք չէր մտածի, որ նման լուծման կարող է հասնել: ՛՛Մնացել է ընդամենը 2 հազար քառակուսի կիլոմետր, մենք հանձնել ենք 10 հազարից ավելի տարածք։ Նման խայտառակ փաստաթուղթ նման խայտառակ իրավիճակ ուղղակի չէր կարող լինել։ ՛՛Ֆեյսբուքով՛՛ պատերազմ չեն հաղթում, պատերազմ հաղթում են կոնկրետ գործով, կոնկրետ գործողություններով։ Հաշվի են առնում մասնագետների կարծիքները, հաշվի են առնում մեր ռազմական պոտենցիալը, հաշվի են առնում մեր արտաքին գորընկերների հետ հարաբերությունները։ Մենք արտաքին գրեթե բոլոր գործընկերների հետ փչացվել են մեր հարաբարերությունները՛՛,-ընդգծեց նա։

Անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը՝ Վանեցյանն ասաց. ՛՛Սա դավաճանական ծրագիր էր, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ մի քանի հոգին ի սկզբանե որոշված իրագործել են՛՛։

 

  • Կիսվել: