Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրն ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ձերբակալվել էր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործման ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։


