հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վանաձորի նախկին ղեկավարի մասին ոստիկանության հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ․ փաստաբան

Վանաձորի նախկին ղեկավարի մասին ոստիկանության հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ․ փաստաբան

Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված եւ տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որեւէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական եւ փաստական հիմնավորումներից,եւ բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային եւ միակողմանի աշխատանքի արդյունքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը` մանրամասնելով.

«Խոսելով իրավական համակարգում առկա արատավոր երեւույթների բացասական ազդեցության մասին՝ այս դեպքում եւս պետք է հստակ շեշտադրել եւ իր կարեւորությամբ առանձնացնել ու ընդգծել Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային եւ ներպետական իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի ոտնահարման հանգամանքը:

  • Կիսվել: