ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

«Վանաձոր» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, 2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 12,8 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված:

  • Կիսվել: