հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վախենում եմ պատկերացնել նրա վիճակը. պատգամավորը՝ Ադրբեջանում բանտարկված հայ կնոջ մասին

Վախենում եմ պատկերացնել նրա վիճակը. պատգամավորը՝ Ադրբեջանում բանտարկված հայ կնոջ մասին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ հայրենադարձ Մարալ Նաջարյանը բանտարկված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, թվիթերի իր միկրոբլոգում գրել է իրավապաշտպան Տաթևիկ Հայրապետյանը և հիշեցրել, որ կինը Շուշիում առևանգվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Ես վախենում եմ պատկերացնել նրա վիճակը դաժանությամբ ու հայաֆոբիայով լի այդ պայմաններում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո գերեվարված հայերը ռազմագերի չեն, այլ «ահաբեկիչներ», և քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

 

  • Կիսվել: