երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վահե Ղազարյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Վահե Ղազարյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Հուլիսի 19-ին Ծաղկաձորում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպում-քննարկում է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:

Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումներին, ինչպես նաև նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: