չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ոստիկանության օրվա առթիվ

Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ոստիկանության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:
Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։

Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:

Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն Հայրենիքի ու Ժողովրդի:
Կրկին շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու նվաճումներ»:

  • Կիսվել: