երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։  Լուրը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեց Ղազարյանի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ 
 
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնայների հեռացրել է աշխատանքից։
 
 Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 
 
Ըստ InfoPort.am-ի աղբյուրների՝ ՆԳ նախարարի պաշտոնում քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը։
 
Հիշեցնենք, որ Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:

  • Կիսվել: