երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Վահան Քերոբյանը չի կալանավորվի․ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է  միջնորդությունը

Վահան Քերոբյանը չի կալանավորվի․ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է միջնորդությունը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի; Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,–գրել է Քերոբյանը` հավելելով, որ մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: