հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ

Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ

Իր դեմ հարուցված քրեական գործով ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Այս տեղեկությունը հայտնել է ինքը՝ Քերոբյանը:
 
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
 
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։

  • Կիսվել: