հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահան Բադասյանը ձերբակալվել է․ ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Վահան Բադասյանը ձերբակալվել է․ ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է:

ԱԱԾ-ից InfoPort.am-ին տեղեկացրին, որ դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու համար:

Ինչպես ավելի  վաղ տեղեկացրել էինք, դատախազությունից հայտնել են, որ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:

 

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը երեկ «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր՝ սկսելու է կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց:

  • Կիսվել: