հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահան Բադասյանին կալանավորման միջնորդություն ներկայացվել, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

Վահան Բադասյանին կալանավորման միջնորդություն ներկայացվել, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին հունվարի 28-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան: Այդ մասին ԶԼՄ-ներին հայդնել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ըստ պաշտպանի՝ Վահան Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

«Իր խոսքը նա կասի դատարանում», - ասել է պաշտպանը, ապա մանրամասներ ներկայացրել նրա առողջական վիճակից՝ նշելով, որ գործողություններ իրականացնելիս նրա մոտ զարկերակային ճնշման խնդիր է եղել, այլ գանգատներ չի ունեցել։

  • Կիսվել: