հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահան Բադասյանի գործն ուղարկվել է դատարան

Վահան Բադասյանի գործն ուղարկվել է դատարան

Ազատամարտիկ Վահան Բադասյանի գործը երեկ ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե գործն ում է մակագրվել։

Ըստ մեղադրանքի՝ Բադասյանը 2021 թվականի հունվարի 28-ին հնչեցրել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակայն կոչեր:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Նշենք, որ Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: