հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահագն Վերմիշյանը պնդեց՝ կալանավայրում կտտանքների է ենթարկվել. դատարանի որոշմամբ՝ նա կմնա կալանքի տակ

Վահագն Վերմիշյանը պնդեց՝ կալանավայրում կտտանքների է ենթարկվել. դատարանի որոշմամբ՝ նա կմնա կալանքի տակ

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր բերվել էր դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվեց նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը, գրում է armtimes.com-ը:

Վերմիշյանը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները, խախտելով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք:

Այսօրվա նիստին Վերմիշյանի պաշտպան Էդգար Արամյանը նշեց, որ վերացել են կալանքի այն հիմքերը, որը դատարանին նախկինում ներկայացվում էր. «Մասնավորապես նշվում էր, որ Վահագն Վերմիշյանը զբաղեցնում է պաշտոն, դրանից ելնելով կարող է չարաշահել պաշտոնական դիրքը, ազդեցություն ունենալ գործի մասնակիցների՝ վկաների վրա, նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»,-նշեղ Արամյանը և հիմնավորեց, որ Վերմիշյանը այլևս չի զբաղեցնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, նախաքննությունը ավատվել է և ցուցմունքները արդեն պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է թաքնվելու նշեց, որ հաշի առնելով իր պաշտպանյալի համբավը, պետք է նկատի ունենալ, որ Վերմիշյանը նման վարքագիծ չի դրսևորի: Արամյանը նաև հավելոց, որ եթե անձը գտնվում է կալանքի տակ մեկ տարուց ավելի խափանման միջոցը պետք է փոխվի, բացառությամբ եթե նա չի կատարել առանձնակի ծանր հանցագործություն: Հիշեցրեց, շուտով կլրանա Վերմիշյանի կալանավորման 1 տարին և խնդեց դատարանին իր որոշման մեջ անդրադառնալ նաև այդ հանգամանքին: Առաջարկեց խափանման միջոցը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թողնվեց դատավորի հայացողությանը, սակայն խնդրեց, որ սահմանվի գրավի ողջամիտ չափ:

Մեղադրող դատախազը սակայն հակադարձեց՝ նշելով. «Դատավարության մասնակիցների վրա անօրինկան ազդեցություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, ինչպես նաև թաքնվելու հավանականությունը շարունակում է առկա լինել»: Բացի այդ, մեղադրողը նշեց, որ նախաքննության ընթացքում եղել է մեղադրանքի լրացում: Դատախազը նաև նշեց, որ այս գործի քննության ընթացքում հարցվել է նոր քր. գործը՝ փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանտկանիշներով, որն էլ կցվել այս մայր գործին:

Ամբաստանյալ Վերմիշյանն էլ դրվագներ պատմեց քրեական գործից և ասաց, որ այս գործը իր գլխին «սարքել են», քանի որ ինքը Կառավարության նիստերին և Քաղաքաշինության կոմիտեի նիստերին դեմ է արտահայտվել կառավարության որոշումներին. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի, հիմա հողերը տվել է արդեն, կարող է ինձ ազատ թողնել: Մեկ տարի ինձ հետևել են: Այդ տղաներին արդեն դեմքով էի ճանաչում, կատակում էի, ասում էի, այդպես ավելի ապահով է»,- նշեց Վերմիշյանը:

Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել. «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»: Դատավոր Մնացականյանը ընդհատեց Վերմիշյանի խոսքը և դատախազից հետաքրքրվեց, արդյոք այդ հանգամաքնեը քննվել են: Հարցին պատասխանեց Վերմիշյանը և ասաց, որ ինքը այդ մարդը չէ, որ նման բանի համար բողոք ներկայացնի, դատավորի մյուս հարցին էլ ի պատասխան ասաց, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել:

Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատաևանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերմիշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով դատարանը որոշեց անփոփոխ թողնել նախկին բարձրաստիճան պաշտոնյանի կալանքը:

Նիստի ավարտից հետո Վահագն Վերմիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, եւ այն անհիմն է որակում. «Ամբողջը կարգադրված է եղել Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից՝ նպատակն էլ Վահագն Վերմիշյանին մեկուսացնելը, լռելու ցանկություն չունեմ»:

Այն ինչ վերաբերում է ԱԱԾ հաղորդագրությանը, որում ասվում է, որ Վահագն Վերմիշյանը կասկածանքն ընդունում է, ասաց, որ հայց են պատրասում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Լրագրողի ճշտող հարցի Փաշինյանի թե՞ ԱԱԾ-ի դեմ, պաշտպաններից Մուշեղ Առաքելյանն ասաց, որ ըստ կարգի կորոշեն:

Նա մեր զրույցում գնահատելով նախաքննության ընթացքը նշեց, որ օբեկտիվ քննություն չի իրականացվել, իրենց բազում միջորդությունները մերժվել են, գործով առերսումներ չեն եղել:

Նշենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 6 անձ, որոնց թվում է նաեւ Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: Նա մեղադրվում է առաձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

  • Կիսվել: