չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, այսօր՝ մարտի 15-ին, մերժել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնում է Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանից։

Վահագն Վանիկի Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետի և 3 մասի 3,2 մասի  (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 2 մասի 1.1 2 կետի (խարդախությունը) հատկանիշներով:

Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:

  • Կիսվել: