երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի․ Վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի․ Վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։  

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը չորրորդ անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Վ․ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, որը մերժել էր։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։

Նշենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

  • Կիսվել: