Վաղը դատարանը կքննարկի Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը
Վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կկայանա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Նախատեսվում է, որ վաղը դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։