ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը ձերբակալվել է

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը ձերբակալվել է

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այլևս ոչ մի հարց չի ծագում, թե ինչու հնարավոր չէ այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել: Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, առաքինի ու բացառիկ տեսակ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է: Նիկոլը նրան տանում է կալանքի:

Ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է։

  • Կիսվել: