հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին (տեսանյութ)

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, երկարատև դրիֆթ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։

Մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Պարզվեց նաև, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենան վարել է չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Նախապատրաստված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

 

  • Կիսվել: