ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաչագան Ղազարյանի գործի նախաքննության ընթացքում շուրջ 3 մլրդ դրամ է վերականգնվել

Վաչագան Ղազարյանի գործի նախաքննության ընթացքում շուրջ 3 մլրդ դրամ է վերականգնվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ քրեական գործի նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնվել շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, ավելի վաղ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար:

 

  • Կիսվել: