«Ուժեղ Հայաստան»-ի 11 անդամի, խուզարկությունից հետո, Արտաշատից անհայտ ուղղություններով են տարել. փաստաբան
Առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություներ և շուրջ 11 անձ տարվել են անհայտ ուղղություններով: Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Յուրա Դիլանյանը:
«Մինչ այս պահը մենք տեղյակ չենք, չենք կարողանում իմանալ, թե անձինք ինչ կարգավիճակով են տարվել, ուր են տարվել և ինչի համար են տարվել: Միևնույն ժամանակ ներկայացրել ենք դիմումներ, բոլոր փաստաթղթային հիմքերը, որ իրավասու ենք մասնակցելու մեր վստահորդների հետ կատարվելիք վարույթային քննչական գործողություններին, բայց դարձյալ ապարդյուն, որևէ ինֆորմացիա չենք ստանում, որևէ տեղեկություններ չունենք,- նշել է նա:


