շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուժ կիրառելով ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների (տեսանյութ)

Ուժ կիրառելով ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների (տեսանյութ)

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից:

«Ուժ կիրառելով ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԶԱՏԱԳՐՈւՄ շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա։

Կարելի է արձանագրել, որ այլևս ոչ ոք չի խոչընդոտում Դեմիրճյան փողոցի ապաշրջափակմանը։

Բերման ենթարկվածներին տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունքներ։ Երկար երեկո է մեզ սպասվում։

Մենք չենք հանձնվում, առաջ ենք գնալու»,-ասված է շարժման ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ այսօր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ՛՛:

 

 

  • Կիսվել: