երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Ծառայողն աշխատանքի է ընդունելու բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա․ ՆԳ նախարար

Ծառայողն աշխատանքի է ընդունելու բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա․ ՆԳ նախարար

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումն ընթացիկ տարում եղել է ՆԳ նախարարության թիրախում։ Այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովն ընդունել է Ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որտեղ բարեվարքության թեմային հստակ անդրադարձ է եղել․

«Առաջին անգամ հետևյալ կարգավորումը ունենք՝ նախարարության կազմում գործող Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որը պատասխանատու է նաև համակարգի կարգապահության, նաև այդ դեպքերի բացահայտման համար, աշխատանքի է ընդունելու ծառայողին բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, քանի որ բարեվարքությունը, կարգապահությունը ստուգող ստորաբաժանման աշխատակիցները առաջին հերթին պետք է իրենք լինեն այդպիսին, հետո նոր դիտարկեն մյուս ծառայողների  վարքագիծը»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

  • Կիսվել: