չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տրամաբանական չեմ համարում. Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին

Տրամաբանական չեմ համարում. Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին

Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե  հնարավոր համարո՞ւմ է, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ ընտրվի Հրայր Թովմասյանը:

«Տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետև ճգնաժամը ստեղծվել էր նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ այդ հարցը չեն քննարկել նորընտիր դատավորների հետ:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը։

  • Կիսվել: