երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները:
 
Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի:
 
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
 
Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: