հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել

Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել, այս մասին հայտնել է Երեւանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը

«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»:

Հիշեցնենք, որ ավեի վաղ Տիգրան Ավինյանի հայրը լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան «Կարմիր գծերի» վճարի թանկացման վերաբերյալ, ասել էր` պետք է 500 հազար սարքեն վճարը, որ «ամեն համբալ չգա կայնի ստեղ` ամեն գեղի իր օպելով... գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պիտի մուծեն, որ կարանան մտնեն քաղաքի կենտրոն»։

 

  • Կիսվել: