ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է

Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է

Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալների և միջոցառումների արդյունքում Կենտրոնական գերեզմանատան մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որը շարժվել է Վարդաշենի ուղղությամբ ու մեքենան կանգնեցրել թաղամասի 9-րդ փողոցում։ Իրավապահներին տեսնելով՝ ուղևորը փախել է։ Պարզվել է, որ վարորդը և ուղևորը Տելեգրամով ձեռք են բերել մարիխուանա և զբաղվում են դրա իրացմամբ։ Մեքենայի սրահում հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։

Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Մեքենայում 33 փաթեթ կար՝ ընդհանուր 48 գրամից ավելի քաշով։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են արդեն իսկ տեղադրված փաթեթները։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: